Արբանյակի ստվերը՝ Յուպիտերի մակերևույթին. ՆԱՍԱ-ն Յուպիտերից ուշագրավ լուսանկար է հրապարակել

15:52   24 Սեպտեմբեր 2020    226

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը` ՆԱՍԱ-ն, հրապարակել է ուշագրավ լուսանկար՝ ցույց տալով՝ ինչպես է Յուպիտերի լուսիններից մեկի՝ Իոյի ստվերն ընկել մոլորակի վրա:

ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքում ասվում է, որ տպավորիչ լուսանկարն արվել է Juno տիեզերանավից: Կադրում գազային հսկայի կարմրավուն մակերեսին խոշոր սև շրջան է երևում: Նշվում է, որ ձևավորված ստվերի լայնությունը համապատասխանում է արբանյակի տրամագծին (3600 կմ): Համեմատության համար ընդգծվում է, որ Լուսնի ընդհանուր տրամագիծը կազմում է 3474 կմ:

Տիեզերագնացները նշել են նաև, որ Յուպիտերի չորս ամենամեծ Իո, Եվրոպա, Գանիմեդ կամ Կալիստո արբանյակները ծածկում են Արևը, ապա դրանց առաջացրած ստվերը կարելի է աստղադիտակի միջոցով Երկիր մոլորակից էլ տեսնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ  


Վերնագիրի այլ պիտակները