Իսրայելցի զինվորականների կողմից երկու պաղեստինցի է վիրավորվել Արեւմտյան ափին

16:22   24 Սեպտեմբեր 2020    227

Երկու պաղեստինցի վերքեր են ստացել իսրայելցի զինվորականների կողմից գնդակոծման հետեւանքով, երբ պատրաստվում Էին հրկիզիչ խառնուրդով շշեր նետել Բենիամինի օկրուգի պահակազորի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեր զինվորները հենց նոր կանխեցին հարձակումը Մալիք գյուղի վրա, որը գտնվում Է Ռամալլահից դեպի հյուսիս-արեւմուտք: Իսրայելցի զինվորականները նկատել են մի քանի հարձակվողների, որոնք պատրաստվում Էին իրենց վրա հրկիզիչ խառնուրդով շշեր նետել, եւ նրանց ուղղությամբ կրակ են բացել»,-իրենց Twitter-ում հաղորդել են իսրայելցի զինվորականները:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ գնդակոծության ընթացքում վիրավորվել Է երկու պաղեստինցի:

Երկուսին Էլ տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը միջին կամ ծանր աստիճանի Է, մյուսը թեթեւ վերքեր Է ստացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները