Դոնալդ Թրամփը Ջո Բայդենից 10 տոկոսով քիչ է սիրված

16:44   24 Սեպտեմբեր 2020    226

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում իր ժողովրդականությամբ 10 տոկոսով զիջում է հիմնական թեկնածուին՝ Ջոզեֆ Բայդենին:

Այս տվյալները ստացել են Մարկետտայի համալսարանի հետազոտողները: Երկու թեկնածուների ժողովրդականության տվյալներն այսպիսին են՝ 30 և 40 տոկոս:

Ըստ նույն հետազոտության՝ ընտրողների 94 տոկոսը կողմնորոշվել է, թե ում է ընտրելու: Հարցվածների կեսը հայտնել է, որ քվեարկելու է նույն օրը՝ ընտրատեղամասում, մյուսները նշել են, որ կքվեարկեն փոստով կամ հեռավար: Ընտրատեղամասերում քվեարկողների 57 տոկոսը Թրամփի երկրպագուներն են:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի ընտրությունը կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները