Ավստրալական Westpac բանկն օրենքի 23 միլիոն խախտման համար ստիպված է 1,3 միլիարդ դոլար տուգանք վճարել

17:39   24 Սեպտեմբեր 2020    271

Ավսրտալիայում Westpac բանկը փողերի լվացման մասին օրենքների խախտման, մանկապղծության ու թրաֆիքինգի հետ կապված հանցագործություններին անուղղակի կերպով աջակցելու համար ստիպված է 1,3 միլիարդ դոլարի տուգանք վճարել, գրում է Daily Mail պարբերականը:

Ավստրալիայում երկրորդ ամենախոշոր բանկը համարվող Westpac-ն ընդունել է, որ վեց տարի շարունակ մոտ 23 միլիոն խախտում է իրականացրել և հրաժարվել է ավելի քան 11 միլիարդ դոլարի անօրինական միջազգային փոխանցումներ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին:

Բանկն ընդունել է նաև, որ 284 հաճախորդի թույլ է տվել փոխանցման միջոցով Հյուսիսարևելյան Ասիայում երեխաների սեռական շահագործման համար խոշոր վճարումներ կատարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավսրտալիա  


Վերնագիրի այլ պիտակները