Դատական ​​կարգադրիչները կալանք են դրել Նավալնու բնակարանի վրա

20:27   24 Սեպտեմբեր 2020    310

Դատական ​​կարգադրիչները կալանք են դրել Ալեքսեյ Նավալնիի բնակարանի վրա, Twitter-ում հայտնել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

«Դատական ​​կարգադրիչները կալանք են դրել Ալեքսեյ Նավալնու բնակարանի վրա: Դա կապված է Պուտինի խոհարար Եվգենի Պրիգոժինին պատկանող «Մոսկովսկի շկոլնիկ» ընկերության հայցի հետ: Օգոստոսի 27-ին, այսինքն` Նավալնու թունավորումից մեկ շաբաթ անց, դատական ​​կարգադրիչները հայտարարեցին Մարյինոյում գտնվող բնակարանի` նրա բաժնեմասի հետ կապված գրանցման գործողությունների արգելանքի մասին»,- ասել է Յարմիշը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները