ԱՄՀ-ն գնահատել է համաշխարհային տնտեսության համար համավարակի հետեւանքների լրջությունը

20:46   24 Սեպտեմբեր 2020    293

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքները կարող են ավելի քիչ լուրջ լինել, քան գնահատվել էր հունիսին, հինգշաբթի օրն ասել է հիմնադրամի մամուլի քարտուղար Ջերի Ռայսը:

«Ներկայացված վերջին տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ հետեւանքները մի փոքր պակաս լուրջ կլինեն, քան ասվում էր հունիսի 24-ի թարմացման մեջ՝ հաշվի առնելով, որ տնտեսությունը սկսում է մասամբ վերականգնվել»,- առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնավորապես, նա հիշատակել է Չինաստանից երկրորդ եռամսյակի տվյալները: «Մի շարք այլ զարգացած տնտեսությունների» ցուցանիշները նույնպես ավելի լավն են եղել, քան կանխատեսվում էր հունիսին, բացատրել է Ռայսը:

«Մենք տեսնում ենք նաեւ համաշխարհային առեւտրի դանդաղ վերականգնման նշաններ»,- ասել է նա՝ հավելելով, որ զարգացող շուկաների համար իրավիճակը շարունակում է բարդ մնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները