ԱՀԿ-ում նախազգուշացրել են համավարակի վերաբերյալ ստահոդ լուրերի վտանգի մասին

20:54   24 Սեպտեմբեր 2020    260

COVID-19 հիվանդության մասին չստուգված լուրերը և ստահոդ տեղեկություններն պակաս վտանգ չեն ներկայացնում, քան այդ հիվանդությունը հարուցող նոր կորոնավիրուսը:

Այս կարծիքն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը՝ հանդես գալով այդ թեմային նվիված վեբինարում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի շրջանակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հենց որ կորոնավիրուսն սկսեց տարածվել աշխարհում, անմիջապես հայտնվեցին ասեկոսեներ, ստահոդ տեղեկություններ և ապատեղեկատվություն: Եվ դանք կարող են լինել ոչ պակաս վտանգավոր»,- ասել է գլխավոր տնօրենը: Քիչ մարդիկ չեն իրենց վնաս պատճառել ոչ հավաստի տեղեկատվության պատճառով՝ զբաղվելով ինքնաբուժությամբ, նշել է նա: Իսկ մյուսները, ընդհակառակը, նույն պատճառով հրաժարվել են նախազգուշական միջոցներից: «Ոչ հավաստի տեղեկատվությունը սաստակցրել է ստիգմատիզացիան, որն արգելք է դառնում նրանց օգնության համար, ովքեր դրա կարիքն ունեն»,- արձանագրել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Նա ուշադրություն է հրավիրել բուժաշխատողների և բնակչության խոցելի խմբերի, մասնավորապես, փոքրամասնությունների ներկայացուցիչների և փախստականների նկատմամբ բռնության գործադրման դեպքերի վրա: Կորոնավիրուսի մասին չստուգված լուրերի և ստահոդ տեղեկությունների տարածման ևս մեկ հետևանք է դարձել թերահավատությունը գիտության, առողջապահության ինստիտուտների եւ համակարգերի նատմամբ: Ինչպես ընդգծել է Գեբրեյսուսը, համավարակի պայմաններում, ինչպես և ամբողջությամբ վերցված առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների դեպքում «վստահությունը և համերաշխությունը հանգուցային նշանակություն ուեն»: «Մենք կարող ենք վերահսկողության հաստատել այդ վիրուսի նկատմամբ, եթե մարդիկ ստույգ և ժամանակին տեղեկատություն ունենան այն հիմնական միջոցների մասին, որոնք նրանք կարող են ձեռնարկել իրենց է ուրիշներին պաշտպանելու համար»,- եզարափակել է գլխավոր տնօրենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները