Գամալեայի կենտրոնն սկսել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները ռիսկի խմբերի վրա

21:00   24 Սեպտեմբեր 2020    247

Գամալեայի անվան կենտրոնն սկսել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները մի շարք ռիսկի խմբերի վրա, որոնց թվում են տարեցները:

«Հենց հիմա Գամալեայի ինստիտուտը լրացուցիչ մի քանի կլինիկական փորձարկումներ է անում ռիսկի խմբերի հետ: Այսինքն՝ պատվաստանյութն այժմ փորձարկում են ավելի տարեցների շրջանում, ինչպես նաև մի շարք ռիսկի խմբերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համապատասխանաբար, այդ հետազոտությունները հենց հիմա անցկացվելու են լրացուցիչ, դա այն է, ինչն այժմ Գամալեայի ինստիտուտն անում է, որպեսզի վերլուծի պատվաստանյութի արդյունավետությունը ռիսկի խմբերի վրա»,-ասել է Դմիտրիևը՝ հանդես գալով սեպտեմբերի 24-ին անցկացված մամուլի ասուլիսում:

«Մենք կարծում ենք՝ եկեք սպասենք այդ հետազոտությունների արդյունքներին, բայց հիմնավորապես մեր պատվաստանյութը պակաս ռիսկային է, որովհետև այն հիմնված է մարդու ադենովիրուսի վրա: …Մենք որևէ բացասական ազդեցություն չենք սպասում տարեց մարդկանց համար: Ես ունեմ մայր ու հայր, նրանք 74 տարեկան են, նրանք նույնպես պատվաստում են ստացել կամավորների ծրագրի շրջանակներում և իրենց հիանալի են զգում»,-հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները