Բելգիայի առողջապահության նախարարը հայտնել է, թե ԵՄ-ում երբ կհայտնվի COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը

21:07   24 Սեպտեմբեր 2020    291

Եվրամիության քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ առաջին հասանելի պատվաստանյութը պետք է հայտնվի գալիք տարվա մարտին:

Այդ կարծիքը հայտնել է Բելգիայի առողջապահության նախարար Մեգի դե Բլոկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մտահղացման համաձայն՝ առաջին պատվաստանյութը կստացվի Sanofi-ից և մարտին կհայտնվի այստեղ՝ Բելգիայում, և Եվրամիության մյուս երկրներում»,- սեպտեմբերի 24-ին ասել է առողջապահության նախարարը՝ հանդես գալով բելգիական RTBF հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ առաջին պատվաստանյութը կստանան բժիշկները և առավել չպաշտպանված քաղաքացիները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովը բանակցություններ է վարում միանգամից մի քանի դեղագործական ընկերությունների հետ, այդ թվում՝ Sanofi-ի հետ՝ կորոնովիրուսի դեմ նրա կողմից մշակված պատվաստանյութը գնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները