Բայդենը Թրամփին 10 տոկոսով գերազանցում է. հարցում

21:15   24 Սեպտեմբեր 2020    281

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին գերազանցում է 10 տոկոսով:

Այդ մասին վկայում են հարցումների արդյունքները, որոնք անցկացվել են Մարկետի համալսարանի և Քվինիփեքի համալսարանի կողմից: Մարկետի համալսարանի հարցման արդյունքների համաձայն, Բայդենը Թրամփին երկրում գերազանցում է 10 տոկոսային կետով , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդ որում, ներկայիս նախագահի աշխատանքին հավանություն է տալիս հարցվածների 41 տոկոսը՝ 58 տոկոսի դիմաց: Քվինիփեքի համալսարանի հարցումը ցույց է տալիս, որ Բայդենը 52 տոկոս ցուցանիշով առաջատար է Թրամփի 42 տոկոսի համեմատությամբ: Նշվում է, որ ընտրողների 94 տոկոսն արդեն որոշում է ընդունել այն մասին, թե ում օգտին է քվեարկելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները