Դիվանագետները կոչ են արել ԱՄՆ-ին՝ պայքարել COVID-19-ի դեմ, այլ ոչ թե ռուսաստանյան պատվաստանյութի

21:48   24 Սեպտեմբեր 2020    272

Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին՝ պայքարել կորոնավիրուսի դեմ, այլ ոչ թե ռուսաստանյան պատվաստանյութի:

«Մի փորձեք նվաստացնել (ՌԴ) նախագահ (Վլադիմիր) Պուտինի կառուցողական առաջարկությունն այն երկրների համար խորհրդաժողով գումարելու վերաբերյալ, որոնք շահագրգռված են COVID-ի դեմ պատվաստանյութի ստեղծման համար համագործակցությամբ: Փրկեք ամերիկացիների կյանքերը: Պայքարեք COVID-19-ի դեմ, այլ ոչ թե ռուսաստանյան պատվաստանյութերի»,-ասվում է Twitter-ում դեսպանության զետեղած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը սոցցանցում զետեղված հաղորդագրության մեջ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում Պուտինի այն հայտարարությունը, թե ռուսաստանյան պատվաստանյութն անվտանգ է եւ արդյունավետ, հայտարարելով, որ անկախ փորձագետները կասկածի տակ են դրել կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները