ՌԴ-ում լրացուցիչ հակակորոնավիրուսային սահմանափակումներ չեն նախատեսվում․ Պեսկով

17:37   25 Սեպտեմբեր 2020    271

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճ կա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է «Газета.Ru»-ի թղթակիցը։

«Մենք արձանագրում ենք վարակվածների թվի որոշակի աճ»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ ավելի վաղ Ռուսաստանում առողջապահության համակարգի մոբիլիզացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները թույլ են տալիս «պանդեմիայի ահա այդ դրսևորումների ֆոնին վերահսկվող ռեժիմում մնալ»:

Այս պահին լրացուցիչ հակակորոնավիրուսային սահմանափակումներ չեն նախատեսվում, ընդգծել է Պեսկովը: Սակայն նա կոչ է արել բոլորին լինել «ավելի կոկիկ, հոգ տանել իրենց և իրենց հարազատների մասին»։

Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է COVID-19-ի 1 136 048 դեպք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները