ԱՄՆ-ում 2-րդ օրն անընդմեջ չեն դադարում ոստիկանության կողմից սևամորթ կնոջ սպանության հետ կապված զանգվածային ցույցերը

16:06   25 Սեպտեմբեր 2020    207

ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում և երկրի այլ շրջաններում ցուցարարները կրկին դուրս են եկել փողոցներ այս տարվա մարտին բնակարանային ձերբակալության ժամանակ ոստիկանության անհաջող գործողության հետևանքով գնդակահարված սևամորթ Բրեոնա Թեյլորի գործով դատարանի որոշման հրապարակումից հետո, գրում է The Guardian-ը։

Հասարակական զայրույթը կրկին սաստկացել է դատարանի որոշումից հետո, որի համաձայն՝ Բրիոնա Թեյլորի սպանության համար ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվի։

Նշվում է, որ Լուիսվիլ քաղաքում լարվածությունը գնալով թեժանում է․ չորեքշաբթի երեկոյան խաղաղ ցույցերը վերաճել են բռնության, բողոքի ակցիայի ժամանակ արձակված կրակոցներից երկու ոստիկան է վիրավորվել: Նահանգի իշխանությունները ցույցի մասնակիցներից ցրելու համար դիմել են Ազգային գվարդիայի ուժերի օգնությանը։

Սևամորթ Բրեոնա Թեյլորի անունը վանկարկող հազարավոր ցուցարարներ հայտարարել են, որ իրենց պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, մինչև արդարություն կհաստատվի և մեղավորները արժանի պատիժ կստանան։

Նշվում է, որ ցույցեր են տեղի ունեցել նաև Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Սենթ Լուիսում, Բալթիմորում և այլ քաղաքներում։

Շտապօգնության 26-ամյա աշխատակցուհի Թեյլորը սպանվել է մարտի 13-ին, երբ Լուիսվիլի ոստիկանությունը ներխուժել է նրա տուն: Դատավորը ոստիկաններից պահանջել էր ուսումնասիրել թմրանյութերի հետ կապված գործը քաղաքի այլ վայրի այլ բնակարանում: Ոստիկանները դատավորին ասել էին, որ, իրենց կարծիքով, թմրանյութերի վաճառքի համար կասկածվող տղամարդկանցից մեկը Թեյլորի բնակարանն օգտագործում էր փաթեթներ ստանալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները