«Արևմուտքի կարիքը չունենք». Լուկաշենկո

16:17   25 Սեպտեմբեր 2020    232

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Արևմուտքից հնարավոր պատժամիջոցների առնչությամբ հայտարարել է, որ Մինսկն ու Մոսկվան միասին կարող են տնտեսապես բավարարել իրենց կարիքները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Շատ հարցեր այսօր կարող ենք լուծել, սակայն չենք լուծում: Գիտեք` մեզ միշտ պետք է մեկը, որ խթան դառնա մեզ համար: Եվ դա ինչ-որ առումով դժբախտություն է, որը վրա է հասել այս գունավոր հեղափոխությունների հետ կապված և մեզ ստիպել է ավելի լուրջ նայել մեր հարաբերություններին: Եվ մենք հասկացանք, որ չնայած որ սա մեր՝ Բելառուսի ու Ռուսաստանի համար շատ բարդ դրություն է, այնուամենայնիվ՝ կարող ենք առանց նրանց էլ գլուխ հանել»,- հայտարարել է Լուկաշենկոն:

«Մենք շատ լավ զարգացած արդյունաբերություն ունենք, Բելառուսում և Ռուսաստանում շատ լավ զարգացած է գյուղատնտեսությունը, կարող ենք կերակրել ու հագուստով ապահովել մարդկանց, բավականաչափ ռեսուրսներ, լավ գիտատեխնիկական բազա ունենք, էլ ի՞նչ չի բավականացնում մեզ: Պետք է հավաքվել, ընդհանուր ծրագրեր գծել և գործել՝ բոլորին ապահովելով ամեն անհրաժեշտ բանով»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները