Սերբիայում ՄիԳ-21 կործանիչն ընկել է տան բակում. VIDEO

16:22   25 Սեպտեմբեր 2020    245

Սերբիայի ռազմաօդային ուժերին պատկանող երրորդ սերնդի ՄիԳ-21 թեթև կործանիչը պլանային թռիչքի ժամանակ կործանվել է՝ ընկնելով տան բակում, հայտնում է Hayatsk.info-ն՝ երկրի ՊՆ-ին հղումով:

Դեպքը տեղի է ունեցել Բրասինա գյուղի տարածքում:

Ներկայում դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Կործանիչի անձնակազմի մասին տեղեկություն չկա:

Հաղորդվում է, որ կործանման հետևանքով վնասվածքներ է ստացել տան բնակիչը, որին հոսպիտալացրել են:



Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները