Բենզատարի պայթյուն` Նիգերիայում. զոհվել է 28 մարդ

16:27   25 Սեպտեմբեր 2020    205

Նիգերիայի Լոկոջա քաղաքում բենզատարի պայթյունը և դրան հաջորդած հրդեհը խլել են 28 մարդու կյանք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը` հղում անելով երկրի ճանապարհային անվտանգության գործակալության ներկայացուցիչ Բիսի Կազիմին:

Ողբերգությունը տեղի է ունեցել Կոգի նահանգի Լոկոջա-Զարյագի մայրուղու բենզալցակայանի մոտ: Զոհերի թվում կան երեխաներ:

Նիգերիայում նման միջադեպերը հաճախ են գրանցվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նիգերիա  


Վերնագիրի այլ պիտակները