ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում՝ առանց նախապայմանների վերադառնալ Ղարաբաղի շուրջ առարկայական բանակցություններին

16:33   25 Սեպտեմբեր 2020    380

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կոչ է արել հայ-ադրբեջանական հակամարտության կողմերին՝ առանց նախապայմանների վերադառնալ առարկայական բանակցություններին:

Ուրբաթ օրը Կլաարը այցով ժամանել է Բաքու:

«Բաքվում երկօրյա հանդիպումներ: Եվրամիությունը խորապես շահագրգռված է՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության մեջ: Կարևոր է թուլացնել լարվածությունը և վերադառնալ բանակցային գործընթացին (ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով), ըստ էության, առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո», - Twitter-ի իր էջում գրել է Կլաարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների կողմերն են հանդիսանում Ադրբեջանը և Հայաստանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Հայաստան   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները