COVID-19-ի եւս մեկ զոհ. Վրաստանում 70-ամյա հիվանդ Է մահացել

22:16   25 Սեպտեմբեր 2020    349

Վրաստանում եւս մեկ մարդ Է մահացել կորոնավիրուսից, այսպիսով երկրում COVID-19-ի զոհերի թիվը հասել Է 27-ի, հայտնել Է Վրաստանի Imedi հեռուստաալիքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:


Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացել Է 70-ամյա հիվանդ, որը բուժվում Էր Աջարիայում:

Այդ սեւծովյան երկրամասը COVID-19-ի տարածման օջախ Է դարձել այս ամռանը հանգստացողների մեծ հոսքի պատճառով:

Այդ դեպքի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում Է 4 664, նրանցից ակտիվ դեպքերն այսօրվա դրությամբ 2 903 են:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները