ԱՄՆ-ն բարելավել է տնտեսական ցուցանիշների կանխատեսումը

17:12   25 Սեպտեմբեր 2020    233

Արժույթի միջազգային հիմնադրամը որոշ բարելավում է տեսնում տնտեսական ցուցանիշների մասով՝ հունիսի կանխատեսումների համեմատ, կապված համաշխարհային ՀՆԱ-ի հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ այդմ, ԱՄՀ-ում կարծում են, որ հունիսի 24-ի կանխատեսման համեմատ, տնտեսական վիճակը կարող է ավելի նվազ մռայլ լինել։

Համաշխարհային տնտեսության որոշ սեկտորներում իրավիճակը սկսել է կայունանալ։ Ըստ ԱՄՀ մասնագետների, Համաշխարհային տնտեսությունը սկսում է աստիճանաբար վերականգնվել։

Այնուհանդերձ, կանխատեսումները շարունակում են մնալ չափազանց պրոբլեմային՝ հատկապես զարգացող եւ արագ զարգացող երկրներում։ Այսպես, ըստ կանխատեսման, որը արվել էր ապրիլին, համաշխարհային ՀՆԱ-ն անկում էր ապրելու 4,9 տոկոսով, սակայն հաջորդ տարում վերականգնվելու էր 5,4 տոկոսի հասնելով։ Այն ժամանակ մասնագետները կարծում էին, ընթացիկ տարում զարգացած տնտեսություններ ունեցող երկրներում ՀՆԱ անկումը կկազմի 8 տոկոս։

Հատկապես անկումը զգալի է լինելու ԱՄՆ-ում՝ 8 տոկոս, Ճապոնիայում՝ 5,8 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 10,2 տոկոս, Ֆրանսիայում՝ 12,5 տոկոս, Իտալիայում եւ Իսպանիայում՝ 12,8 տոկոս։ Հաջորդ տարվա համար աճի տեմպերը զարգացած տնտեսություն ունեցող երկրներում կավելանա 4,8 տոկոսով, իսկ անկումը զարգացած տնտեսություն ունեցող երկրներում կկազմի 3 տոկոս, հաջորդիվ, ինչպես եւ սպասվում էր, կաճի 5,9 տոկոս։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները