Էր-Ռիյադը երբեք չի առաջարկել Թեհրանին խաղաղությանը նպաստող նախաձեռնություններ․ Զարիֆ

17:15   25 Սեպտեմբեր 2020    262

Սաուդյան Արաբիան երբեք Իրանին խաղաղությանը նպաստող նախաձեռնություններ չի առաջարկել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։ Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել-Ազիզ ալ-Սաուդը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի իր ելույթում հայտարարել էր, որ սաուդական միապետությունը «խաղաղության ձեռք է մեկնել» Իրանին եւ տասնամյակներ շարունակ համագործակցել ԻԻՀ հետ «դրական եւ բաց կերպով»։

Միաժամանակ նաեւ՝ նա Իրանին մեղադրել էր Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակում իրականացնելու մեջ։ «Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա Սաուդյան Արաբիան երբեք չի արել որեւէ առաջարկություն Իրանին այս առնչությամբ, որից Իրանը կհրաժարվեր»,- ասել է Զարիֆը։

Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ սկսած 2015 թվականի ապրիլից Սաուդյան Արաբիան սպանում է եմենցիներին եւ ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ իրականացնում եվրոպական երկրների եւ ԱՄՆ հետ, որոնք սաուդական միապետությանը վաճառում են զենք զինամթերք ու սպառազինություններ։ Իրանցի թիվ մեկ դիվանագետը նաեւ հիշեցրել է, որ նախագահ Հասան Ռոհանին անցյալ տարի ՄԱԿ ԳՎ-ում հանդես է եկել «Օրմուզյան» խաղաղության նախաձեռնությամբ, նամակ ուղղել Սաուդյան Արաբիայի թագավորին, սակայն վերջինս պատասխանը նենգ կերպով փոխանցել է Քուվեյթի էմիրի միջոցով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան   Էր-Ռիյադ  


Վերնագիրի այլ պիտակները