Հելսինկիի օդանավակայանում կորոնավիրուսով վարակվածներին հայտնաբերում են հատուկ վարժեցված շները

19:42   25 Սեպտեմբեր 2020    250

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի օդանավակայանում շներին ներգրավել են կորոնավիրուսի դեմ պայքարում, գրում է The Guardian-ը։

Հելսինկյան համալսարանի աշխատակից Աննա Հիլմ Բյերկմանի խոսքով՝ շները ունակ են COVID-19-ով վարակված մարդուն հայտնաբերել 10 վայրկյանի ընթացքում, իսկ ամբողջ գործընթացը տևում է մեկ րոպեից էլ պակաս, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի ավանդական թեստերից բացի ախտորոշման համար իրենք նոր «գործիք» ունեն, որը կարող են որպես այլընտրանք օգտագործել հիվանդանոցներում, ծերանոցներում, սպորտային և մշակութային միջոցառումների ժամանակ։

Ինչպես մանրամասնում է աղբյուրը, ուղեբեռը ստանալուց հետո ուղևորներին խնդրում են անձեռոցիկով սրբել մաշկը։ Այն տեղադրվում է հատուկ տարայի մեջ, որը փոխանցում են շներին՝ հոտոտելու։ Երբ կենդանիները դրսևորում են տարօրինակ վարքագիծ՝ թաթերով հարվածում են կամ հաչում, ուղևորներին խնդրում են անվճար թեստ հանձնել։

Նշվում է, որ բազմաթիվ հետազոտությունների ընթացքում շների հոտառության ճշգրտությունը կազմել է գրեթե 100 տոկոս։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հելսինկի  


Վերնագիրի այլ պիտակները