Հռոմում հասարակական տրանսպորտի աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են անում

20:23   25 Սեպտեմբեր 2020    282

Այսօր Իտալիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլ են անցկացնում: Համապատասխան հաղորդագրությունը հրապարկվել է Հռոմի քաղաքապետարանի կայքում:

Ակցիային են միացել հատվածի գրեթե բոլոր արհմիութենական միավորումները: Ընդհատված է վերգետնյա քաղաքային տրանսպորտի, մետրոյի, նաև արվարձանային էլեկտրագնացքների աշխատանքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործադուլը կտևի ամբողջ օրը՝ բացառությամբ լարված ժամերի, երբ ուղևորափոխադրումները պետք է ապահովված լինեն:

Տրանսպորտը կաշխատի առավոտյան ժամերին: Գործադուլը հայտարարել են արհմիություններն՝ ի նշան աշխատանքի պայմանների դեմբողոքի:

Այսօր Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում Հռոմում, Միլանում, Թուրինում, Ֆլորենցիայում և Ջենովայում, տեղի կունենա նաև ուսուցիչների և աշակերտների բողոքի ակցիա, որոնք պահանջում են կորոնավիրուսի տարածման պայմաններում:անվտանգ պայմաններ ստեղծել կրթական հիմնարկներում

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմ  


Վերնագիրի այլ պիտակները