Փարիզում ձերբակալվել է անցորդներին դանակով վիրավորած տղամարդը

20:21   25 Սեպտեմբեր 2020    266

Փարիզում ձերբակալվել Է այն մարդը, որը սեպտեմբերի 25-ին դանակով վիրավորել Էր չորս հոգու:

Այդ մասին հաղորդել Է մայրաքաղաքի ոստիկանությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարձակումը կատարվել Է Փարիզի 11-րդ օկրուգում, «Շառլի Էբդո» ֆրանսիական հանդեսի նախկին խմբագրությունից ոչ հեռու:

Իր հերթին BFMTV հեռուստաալիքը սեպտեմբերի 25-ին ավելի վաղ հաղորդել Էր, որ հարձակումը կատարել են երկու հոգի: Նրա տվյալներով՝ վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում: Le Figaro թերթը հաղորդել Է, որ անհայտ տղամարդը դանակով վիրավորել Է չորս մարդու եւ թաքնվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները