Հարլի-Դեւիդսոնը հեռանում է Հնդկաստանից

20:45   25 Սեպտեմբեր 2020    286

Ամերիկյան Harley-Davidson-ը հայտարարել է Հնդկաստանի շուկայից` մոտոցիկլների աշխարհի ամենամեծ շուկայից, դուրս գալու մասին: Այս մասին նշվում է այն նյութերում, որոնք ընկերությունն ուղարկել է ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողով (SEC):

Ընկերությունը դադարեցնում է վաճառքները եւ արտադրական օպերացիաները վերակազմավորման լրացուցիչ միջոցառումների շրջանակներում, որոնց մասին աշխատակիցներին հայտնել են սեպտեմբերի 24-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արդյունքում աշխատանքից կազատվի շուրջ 70 մարդ:

Ակնկալվում է, որ Հնդկաստանում օպերացիաների դադարեցման հետ կապված ծախսերը 75 միլիոն դոլար կկազմեն, իսկ վերակազմավորման ընդհանուր ծախսերն այս տարի կհասնեն մոտ 169 միլիոն դոլարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները