Վիետնամում ոստիկանությունն օգտագործված պահպանակներ վերավաճառող ապօրինի ընկերություն է հայտնաբերել

21:01   25 Սեպտեմբեր 2020    261

Վիետնամի ոստիկանությունը օգտագործված պահպանակները լվացող եւ վերավաճառող անօրինական ընկերություն է հայտնաբերել: «Արտադրությունից» առգրավվել է ընդհանուր 324.000 միավոր արտադրանք:

Աշխատողներին հանձնարարվել էր նախ մշակել պահպանակները, իսկ հետո վերականգնել դրանց ձեւը փայտե ֆալոիմիտատորների օգնությամբ, ինչից հետո պահպանակները փաթեթավորվում եւ վաճառքի էին հանվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանությունը ձերբակալել է ընկերության սեփականատիրոջը` 33-ամյա վիետնամուհուն: Նա հայտնել է, որ ամիսը մեկ անգամ անհայտ տղամարդն իրեն օգտագործված պահպանակներ էր բերում: Հայտնի չէ, թե քանի պահպանակ է մշակել ընկերությունն իր գոյության ընթացքում: Նախնական տվյալների համաձայն` արտադրանքը վաճառվում էր պահեստի մոտ գտնվող հյուրանոցներում եւ կրպակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները