Օրեր առաջ ներկայացված Apple Watch 6-ի գլխավոր գործառույթներից մեկը փորձարկման ժամանակ լավ չի աշխատել

21:25   25 Սեպտեմբեր 2020    285

Apple ընկերության ներկայացրած «խելացի» ժամացույցների՝ թոքերի վիճակի մասին տեղեկություն ստանալու գործառույթը չի աշխատել:

Վերջինս որոշել է փորձարկել սեպտեմբերի 15-ին ներկայացված Apple Watch 6 ժամացույցի գլխավոր գործառույթը, այն է արյան մեջ թթվածնի մակարդակի ստուգումը: Որպեսզի փորձն առավել ճիշտ լինի, նա դաստակին կրել է Apple-ի գաջեթն ու մատին կրել է նաև բժշկական չափիչ սարքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ փորձի արդյունքում պարզվել է, որ բժշկական սարքի և ժամացույցի ցույց տված տվյալները զգալիորեն տարբերվել են:

Լրագրողի խոսքով՝ Apple Watch-ից և օքսիմետրից ստացված տվյալների տարբերությունը կազմել է առնվազն 2-3 տոկոսային կետ: Լրագրողը հայտնել է նաև, որ ժամացույցով րոպեների տարբերությամբ երկու անգամ է չափել թթվածնի մակարդակն արյան մեջ, և ստացված արդյունքները դարձյալ տարբեր են եղել. սկզբում այն 88 տոկոս է ցույց տվել, իսկ րոպեներ անց՝ 95 տոկոս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները