Իրանը մտադիր է ՌԴ-ի հետ համագործակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության բնագավառում

21:34   25 Սեպտեմբեր 2020    321

Թեհրանը մտադիր է Մոսկվայի հետ համագործակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության գծով, այդ թեմայի շուրջ կոնսուլտացիաներ են անցկացվում:

Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազըմ Ջալալի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք բանակցություններ են վարում, ես բանակցություններ եմ անցկացրել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ, մեր պաշտոնատար անձինք կոնսուլտացիաներ են անցկացրել մի քանի փուլով, մենք հայտարարել ենք, որ կհամագործակցենք ընդհանուր համագործակցության բնագավառում»,- հայտարարել է Ջալալին՝ հանդես գալով «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները