Նորվեգիայի թագավոր Հարալդ V հոսպիտալացվել է

21:48   25 Սեպտեմբեր 2020    332

Նորվեգիայի թագավոր Հարալդ V հայտնվել է Օսլոյի կլինիկայի թերապեւտիկ բաժանմունքում, հայտնում է թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը:

83-ամյա միապետի ախտորոշման վերաբերյալ հստակ ոչինչ հայտնի չէ, եւ դա, հավանաբար, քաղաքական սխալ մեկնաբանությունների պատճառ է դարձել. տեղական լրատվամիջոցները շտապել են նրա մոտ կորոնավիրուսի առկայության կասկած հայտնաբերել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարալդ V գահ է բարձրացել 1991 թվականին: Ֆորմալ առումով նա պետության ղեկավարն է եւ հիմնականում արարողակարգային գործառույթներ է կատարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները