Կալիֆորնիայում ոստիկանը սպանել է իրեն ամրակցված զենքը հափշտակել փորձած սևամորթ տղամարդուն

10:06   26 Սեպտեմբեր 2020    221

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Կլեմենտե քաղաքում ոստիկանների կողմից անօթևան սևամորթ է սպանվել:

Ինչպես հաղորդում է CNN-ը, 42-ամյա Կուրտ Ռեյնհոլդը փորձել է հափշտակել ոստիկաններից մեկին ամրակցված զենքը:

«Ոստիկանի և սևամորթ տղամարդու միջև բախում է տեղի ունեցել, և ոստիկանը երկու անգամ կրակել է Ռեյնհոլդի վրա, որը քիչ անց տեղում մահացել է»,- դեպքի մանրամասները փոխանցել է տեղի ոստիկանության շերիֆը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպը քննում է շրջանի դատախազությունը, որի տրամադրության տակ է հայտնվել ականատեսներից մեկից կողմից նկարահանված տեսանյութ, որում երևում է կատարվածը: Քաղաքային իշխանությունները, սակայն, որոշել են դեռևս այդ տեսանյութը չհանրայնացնել՝ հաշվի առնելով «հասարակության և ոստիկանության միջև հարաբերությունների ներկա վիճակը»:

Սեպտեմբերի 24-ին քաղաքում տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիաներ էին անցկացրել՝ դժգոհելով ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերից:

Մասնավորապես, Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում և երկրի այլ շրջաններում ցուցարարները կրկին դուրս են եկել փողոցներ այս տարվա մարտին բնակարանային ձերբակալության ժամանակ ոստիկանության անհաջող գործողության հետևանքով գնդակահարված սևամորթ Բրեոնա Թեյլորի գործով դատարանի որոշման հրապարակումից հետո, ըստ որի՝ Թեյլորի սպանության համար ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվի։

Չորեքշաբթի երեկոյան խաղաղ ցույցերը վերաճել են բռնության, բողոքի ակցիայի ժամանակ արձակված կրակոցներից երկու ոստիկան է վիրավորվել: Նահանգի իշխանությունները ցույցի մասնակիցներից ցրելու համար դիմել են Ազգային գվարդիայի ուժերի օգնությանը։

Ամիսներ առաջ ԱՄՆ-ի բազմաթիվ խոշոր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, քանի որ իրավապահները Ֆլոյդին վնասազերծելիս խեղդամահ էին արել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները