Տիխանովսկայան Պոմպեոյի օգնականի տեղակալի հետ քննարկել է Բելառուսում տիրող իրավիճակը

10:56   26 Սեպտեմբեր 2020    276

Բելառուսի նախագահի պաշտոնում առաջադրված Սվետլանա Տիխանովսկայան հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են հանրապետությունում ստեղծված իրավիճակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ զրույցի ընթացքում նրանք խոսել են Բելառուսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին և քննարկել են «ճգնաժամից դուրս գալու հնարավոր ուղիները»: Բացի այդ, Տիխանովսկայան և պետքարտուղարի օգնականի տեղակալը քննարկել են հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնելու թեմայի շուրջ երկխոսությանը ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տիխանովսկայա  


Վերնագիրի այլ պիտակները