Տիխանովսկայան ԱՄՆ-ից օգնություն է խնդրել

12:48   26 Սեպտեմբեր 2020    286

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթի հետ:

Նա նրա հետ քննարկել է հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաև ճգնաժամից դուրս գալու հնարավոր ուղիները և ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի հնարավոր օգնությունը`նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ երկխոսություն կազմակերպելու հարցում:

Զրույցի ընթացքում Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին Բելառուսի ներկայիս իշխանությունների նկատմամբ «հաստատուն և հետևողական դիրքորոշման համար։

Ավելի վաղ Տիխանովսկայան, Le Figaro-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկրի ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանակ շահելու համար հայտարարել է Սահմանադրության փոփոխությունների մասին: Նա նաև ափսոսանք է հայտնել Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշման կապակցությամբ՝ կապված Լուկաշենկոյի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տիխանովսկայա  


Վերնագիրի այլ պիտակները