ՌԴ-ում առաջարկել են գրիպի դեմ պատվաստումը պարտադիր դարձնել հասարակության որոշ խմբերի համար

12:39   26 Սեպտեմբեր 2020    261

Ռուսատանում առաջարկել են գրիպի դեմ պարտադիր պատվաստում սահմանել հասարակական որոշ խմբերի՝ պետծառայողների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով Ռուսաստանի առողջապահության նախարարության հրամանի նախագծին:

Փաստաթղթի համաձայն՝ կորոնավիրուսային համավարակի հետ կապված ենթադրվում է բնակչության որոշ խմբերի` կամավորների, ինչպես նաև սոցիալական և համայնքային աշխատողների պարտադիր պատվաստում: Այս միջոցառումն ուղղված է սուր վիրուսային վարակների զանգվածային դեպքերի կանխարգելմանը: Բացի այդ, գրիպի պարտադիր պատվաստումը կնվազեցնի կորոնավիրուսի դեպքերի թիվը:

Միևնույն ժամանակ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն նշել էր, որ COVID-19- ից ապաքինված մարդիկ այս սեզոնում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կարիք չունեն, քանի որ մարդկանց այդ խմբի մոտ իմունիտետ է առաջացել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսատան  


Վերնագիրի այլ պիտակները