Թուրքիայի կառավարություն. Մեղադրելով Ադրբեջանին և Թուրքիային՝ Փաշինյանը փորձում է մոլորեցնել համաշխարհային հանրությանը

12:12   26 Սեպտեմբեր 2020    495

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ժամանակ Ադրբեջանին և Թուրքիային մեղադրող Փաշինյանը փորձում էր մոլորեցնել համաշխարհային հանրությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են Թուրքիայի կառավարությունից:

Նշվում է՝ ողջ աշխարհը գիտի, որ Հայաստանը գտնվում է ներքաղաքական ճգնաժամի մեջ: Դրա համար էլ, այդ երկրի վարչապետը փորձում է ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել համաշխարհային հանրությանը մոլորեցնելու համար:

«Սակայն, Փաշինյանի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման: Հարավային Կովկասում առկա խնդիրների հիմնական պատճառը հենց Հայաստանն է: Ադրբեջանը՝ որպես ագրեսիայի ենթարկված պետություն, իրավասու է ռազմական ճանապարհով ազատագրել իր հողերը: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, ապա այս հարցում որոշումն ընդունում է Ադրբեջանը: Իսկ Թուրքիան՝ որպես Ադրբեջանի դաշնակից, պատրաստ է աջակցել Ադրբեջանի ընդունած ցանկացած որոշմանը», - հայտնել են Թուրքիայի կառավարությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները