Իրանում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ աֆրոամերիկացիների սպանության համար

13:23   26 Սեպտեմբեր 2020    285

Իրանում Սահմանադրության պահպանման խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Ալի Կադխոդաին քննադատել է Թեհրանի դեմ նոր պատժամիջոցները եւ հարցադրում արել ԱՄՆ-ում սեւամորթների սպանությունների հետ առնչություն ունեցող անձանց դեմ պատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կարո՞ղ է արդյոք Իրանի դատական համակարգը պատժամիջոցներ սահմանել ընդդեմ այդ երկրում սեւամորթների սպանության, որոնց խոշտանգել են բերման ենթարկելու ժամանակ եւ սպանել առանց դատարանի»,-գրել է Կադխոդաին թվիթերյան իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հինգշաբթի ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում ավելացել է Իրանի երկու քաղաքացի՝ դատավորներ, եւ չորս իրանական կազմակերպություն՝ ներառյալ երեք բանտ:

Ավելի վաղ ԱՄՆ քաղաքներում բողոքի ալիք էր բարձրացել եւ անկարգություններ էին տեղի ունենում, որոնք պայմանավորված էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանի կողմից սպանությամբ Մինեապոլիս քաղաքում: Ցուցարարները պահանջում էին արդարություն աֆրոամերիկացիների գործերում, որոնք սպանվել կամ տուժել էին ոստիկանների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները