Եվրոպայի երկրորդ տնտեսությունը ռեկորդային պարտքեր է կուտակել

13:59   26 Սեպտեմբեր 2020    282

Հունիսի վերջի դրությամբ Ֆրանսիայի պետական պարտքը ռեկորդային աճ է գրանցել՝ հասնելով ՀՆԱ-ի 114.1 տոկոսի, հաղորդում է Lenta-ն:

Դա 12.7 կետով բարձր է, քան նախորդ եռամսյակում: Ֆրանսիան բախվել է պետական պարտքի ամենամեծ ավելացման հետ 1995 թվականից առ այսօր: Այլ կերպ ասած՝ Եվրոպայի երկրորդ տնտեսության պարտքը հասել է 2.6 տրիլիոն եվրոյի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ծախսերը կապված էին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի պայմաններում ձեռնարկված ֆինանսական միջոցառումներով: Օրինակ՝ իշխանությունները ուղղել էին միջոցները տեխնիկական գործազրկության նպաստ վճարելուն: 2019 թվականի վերջում Ֆրանսիան գտնվում էր ՀՆԱ-ի 98.1 ցուցանիշի մակարդակում:

Երկրի տնտեսությունը կրճատվել է 13.8 տոկոսով 2020 թվականի երկրորդ եռամսյակում՝ ի տարբերություն առաջինի, ինչը ռեկորդային անկում է վերջին 70 տարիների ընթացքում: Առաջին եռամսյակում Ֆրանսիան գրանցել է 5.9 տոկոսով անկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները