«Ուկրաինայի հետ կապված որևէ ենթատեքստ չկա»․ Վալերի Գերասիմով

14:20   26 Սեպտեմբեր 2020    250

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ «Կովկաս-2020» ռազմական զորավարժությունները պլանային բնույթ են կրում և Ուկրաինայի հետ կապված որևէ ենթատեքստ չունեն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դրանց մասին անցյալ տարվա դեկտեմբերին ենք հայտարարել, անցկացրել ենք համապատասխան դասընթացներ, անակնկալ ստուգումներ և զորավարժություններ: Եվ Ուկրաինայի հետ կապված որևէ ենթատեքստ չկա, պարզապես գոյություն չունի: Այս զորավարժությունների ընթացքում աշխարհաքաղաքական բաժանում ենք իրականացրել, մեր տարածքում՝ Ռուսաստանի Դաշնությունում պայմանական պետություն ենք ստեղծել։ Եվ մարտական գործողություններն իրականացվել են այդ կողմերի (արևելյան և հյուսիսային) զորքերը` առանց որևէ սահմանային պետության հետ կապի»,- նշել է նա:

Գերասիմովը պարզաբանել է, որ ռուսական բանակը նման զորավարժություններ ամեն տարի անցկացնում է՝ ամեն անգամ փոխելով անցկացման վայրերը:

«Խոսքը արևմուտքի, արևելքի, կենտրոնի կամ հարավի մասին է: Այս տարի հերթը հարավային ռազմական շրջանինն է: Եվ այս օպերատիվ մարտական պատրաստության միջոցառումների ամբողջ շրջանը նախորդում է այս զորավարժություններին»,- նշել է գեներալը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները