Թրամփը կատակել է, որ ցանկանում է «ևս 12 տարի նախագահել». VIDEO

14:27   26 Սեպտեմբեր 2020    275

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ատլանտա քաղաքում աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ցանկանում է ևս 12 տարի նախագահել, սակայն շտապել է նշել, որ կատակում է, գրում է The Guardian-ը։

«Անհնար է կատակել։ Նրանք (լրատվամիջոցները) մոնտաժում են ծիծաղելու պահն ու մարդիկ մտածում են՝ լուրջ եմ տրամադրված»,- ասել է Թրամփը։

«Եվս 12 տարի»,- նրա խոսքերից հետո վանկարկել են Թրամփի աջակիցները։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել էր նախագահական ընտրություններում իր պարտության դեպքում երաշխավորել երկրում խաղաղ իշխանափոխություն։

«Եկեք տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Ես արդեն ասել եմ, որ փոստով քվեարկությունն աղետ է».- ասել էր Թրամփը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Միևնույն ժամանակ, երկրի առաջնորդը վստահություն է հայտնել իր հաղթանակում:

«Իշխանության որևէ հանձնում չի լինի, կլինի շարունակություն»,- հավելել էր նա:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները