Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Մուստաֆա Ադիբը հրաժարական է տվել

14:39   26 Սեպտեմբեր 2020    221

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Մուստաֆա Ադիբը շաբաթ հայտարարել է իր հրաժարականի մասին և հրաժարվել երկրի նոր կառավարություն կազմելուց:

«Իմ հրաժարականի պատճառն այն էր, որ քաղաքական դաշինքները չկատարեցին իմ պայմանը. Նրանք չհրաժարվեցին քաղաքականացնել կառավարության ձևավորման գործընթացը», - ասել է Ադիբը: Նրա հայտարարությունը հեռարձակել են արաբական հեռուստաալիքները:

Միաժամանակ նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը «պետք է շարունակվի», քանի որ Փարիզի անկեղծ ցանկությունն է օգնել Բեյրութին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները