Բրիտանիան, Բիլ Գեյթսի հետ միասին, համավարակները կանխելու ծրագիր է մշակել

18:40   26 Սեպտեմբեր 2020    286

Մեծ Բրիտանիան Bill & Melinda Gates Foundation-ի և Wellcome Trust բարեգործական կազմակերպության հետ համատեղ նոր համաճարակները կանխելու համար գործողությունների միջազգային ծրագիր է մշակել:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այն կներկայացնի սեպտեմբերի 26-ին`ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի քննարկմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լոնդոնը օգտագործում է G7- ի իր նախագահությունը 2021-թվականին, որպեսզի այլ երկրների հետ իրականացնի հինգ կետից բաղկացած ծրագիրը, որն ուղղված է վտանգավոր հիվանդությունների բռնկումների դեպքում միջազգային կազմակերպությունների և պետությունների պատրաստվածության բարձրացմանը։

Նախատեսվում է ստեղծել ամբողջ աշխարհում զոոնոզների (կենդանիների վարակիչ հիվանդություններ, որոնք կարող են վտանգավոր դառնալ մարդու համար) ուսումնասիրության կենտրոնների ցանց: Փաստաթղթում ասվում է, որ հարուցիչների մոտավորապես 60% -ը, որոնց կրողները մարդիկ են, ծագել են կենդանիների մեջ, որից հետո դրանք, մուտացիայի ենթարկվելով, դարձել են վտանգավոր մարդկանց համար: Նման կենտրոնների խնդիրն է լինելու հայտնաբերել և ուսումնասիրել պոտենցիալ վտանգավոր միկրոօրգանիզմները:

Ծրագրի հեղինակներն առաջարկում են ընդլայնել դեղերի և պատվաստանյութերի արտադրության կարողությունները, ինչպես նաև ստեղծել առողջության ոլորտում ճգնաժամային իրավիճակների վաղ նախազգուշացման համակարգ՝ ընդլայնելով միջազգային համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները