Ֆլորիդայի իշխանությունները հայտարարել են COVID-ի բոլոր սահմանափակումները վերացնելու մասին

19:11   26 Սեպտեմբեր 2020    240

Ֆլորիդայի իշխանությունները որոշում են կայացրել ամբողջովին վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին COVID-19 կորոնավիրուսի տարածումը զսպելու համար:

«Նահանգի կողմից այլևս սահմանափակումներ չեն լինի», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը` նշելով, որ իշխանությունները պատրաստ են COVID-19 դեպքերի հավանական աճին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սահմանափակումների վերացումը վերաբերում է հիմնականում բարերին և ռեստորաններին, որոնք փակվել և վերաբացվել են մի քանի անգամ COVID-19 բռնկման ժամանակ: Դեսանտիսը բացատրել է, որ եթե տեղական ինքնակառավարման մարմինները ցանկանում են սահմանափակումներ մտցնել ձեռնարկություններում աշխատող աշխատողների թվի վրա, ապա դրա համար հարկավոր է ներկայացնել տնտեսական և բժշկական հիմնավորումներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները