ԱՄՆ Նյու Յորք նահանգը կարող է բարձրացնել հարկերը հարուստների համար

19:32   26 Սեպտեմբեր 2020    239

Նյու Յորքի նահանգը քննարկում է հարուստ ամերիկացիների համար հարկերը բարձրացնելու հնարավորությունը` COVID-19 համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական բացը լրացնելու համար:

Նյու Յորքի օրենսդիրները քննարկում են` արդյո՞ք արժե բարձրացնել հարկերը հարուստ բնակիչների համար` լոքդաունի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները վերացնելու համար: Քաղաքական գործիչները եւ համայնքային խմբերը պնդում են, որ հարուստների համար հարկերի բարձրացումը կօգնի նվազագույնի հասցնել հիմնական ծախսերի համար ծախսերի կրճատումը: Ավելի վաղ նման որոշում էր կայացվել Նյու Զերսի նահանգում. անցյալ շաբաթ իշխանությունները հայտարարել էին միլիոնատերերի համար հարկերի բարձրացման գործարքի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակայն Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն քննադատել է առաջարկը: Փոխարենը նա պնդում է, որպեսզի նահանգներն ավելի շատ դաշնային միջոցներ ստանան: «Նախքան Նյու Յորքում հարկերի բարձրացման մասին խոսելը, եկեք նախ կենտրոնանանք լավագույն տարբերակների վրա»,- ասել է Քուոմոն այս ամսվա սկզբին կայացած մամուլի ասուլիսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները