Ամերիկյան մոտ 3500 ընկերություններ մեղադրանք են առաջադրել Թրամփի վարչակազմին՝ չինական ապրանքների հարկերի բարձրացման համար

19:46   26 Սեպտեմբեր 2020    236

Ամերիկյան մոտ 3 500 ընկերություն, այդ թվում՝ Tesla, Ford Motor, Target, Walgreen և Home Depot ձեռնարկությունները մեղադրանք են առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ հայտարարելով, որ դաշնային իշխանություններն անօրինական կերպով բարձրացրել են չինական ապրանքների մաքսատուրքերը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի և ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հայցի համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը խախտել է հարկերի համար ավելի վաղ սահմանված կանոնները և մի շարք ընթացակարգեր սկսել։

ԱՄՆ վարչակազմը, իր հերթին, փաստում է, որ հարկերի բարձրացումն արդարացված է, քանի որ Չինաստանը շարունակում է կողոպտել ամերիկյան մտավոր սեփականությունը և ամերիկյան ընկերություններին չինական շուկայում աշխատելու իրավունքի դիմաց պարտադրում է հասանելիության ապահովում իրենց տեխնոլոգիաներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները