Քադիրովը ցուցադրել է, թե ինչպես է մարզվում ֆիլհարմոնիայի մենակատարների հետ միասին

19:51   26 Սեպտեմբեր 2020    265

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն ուժային մարզումներ է անցկացրել, այդ թվում՝ ծանրաձողի բարձրացմամբ պառկած վիճակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Քադիրովը մարզվել է Չեչնիայի պետական ֆիլհարմոնիայի մենակատարների հետ միասին, իսկ մարզումների տեսանյութը հրապարակել է ВКонтакте սոցցանցում:

«Կարևոր է կանոնավոր աշխատել՝ հաղթահարելով մարդկային հոգեբանությանը բնորոշ ծուլությունն ու հոգնածությունը: Լիարժեք մարզումները ծանր աշխատանք են պահանջում»,- տեսանյութին կից գրել է չեչեն գործիչը:

Վերջինս ընդգծել է, որ «մարզումները բացառիկ ինտենսիվությամբ են ընթացել»՝ ներառելով կարդիոծանրաբեռնվածություն և ուժային վարժություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները