Մոսկվայի մարզում 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին հորդորել են

20:08   26 Սեպտեմբեր 2020    273

Մոսկվայի մարզում (Մերձմոսկովյան շրջան) 65 տարեկանից բարձր և մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը։

«Հորդոր՝ 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններով տառապող քաղաքացիներին չլքել բնակության վայրը»,- ասվում է մարզի ղեկավարի ստորագրած հրամանագրում, որը հրապարակվել է շրջանային ղեկավարության պաշտոնական էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հայտնի է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում Ռուսաստանում հաստատվել է վարակման 1 143 571 դեպք, որից 20 225-ը՝ մահվան ելքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները