Ավստրիայի եւ Շվեյցարիայի որոշ հատվածներում անսպասելի ձյուն է եկել

20:47   26 Սեպտեմբեր 2020    302

Ավստրիայի եւ Շվեյցարիայի որոշ հատվածներում անսպասելի ձյուն է եկել՝ ջերմաստիճանի կտրուկ անկումից եւ հորդառատ անձրեւներից հետ:

Շվեյցարիայի օդերեւութաբանական գործակալությունը հայտնել է, որ Վալեի հարավային կանտոնի (նահանգ) Մոնտանա քաղաքում 25 սանտիմետր ձյուն է տեղացել, ինչը տարվա այս ժամանակահատվածի համար նոր ռեկորդ է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ալպյան երկու երկրների լեռնային շրջանների իշխանությունները սկսել են ճանապարհները մաքրել ձյունից եւ սառույցից:

Ավստրիայի մի քանի շրջաններում ձյան տեղումներ են գրանցվել ծովի մակարդակից 550 մետր բարձրության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները