Հայտնի են դարձել COVID-19-ից առավել տուժած զբոսաշրջային 10 ուղղությունները

21:41   26 Սեպտեմբեր 2020    301

Փորձագետները պարզել են այն երկրները, որոնց տնտեսությունը COVID-19-ի տարածման հետ կապված զբոսաշրջային հոսքերի կրճատումների պատճառով ամենից շատն է տուժել:

Վարկանիշը կազմվել է պետության ՀՆԱ-ում տուրսեկտորի մասնաբաժնի հիման վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարզվել է, որ զբոսաշրջային ոլորտից ստացվող եկամուտներից ամենաշատը կախված են Մալդիվները: Այնտեղ տուրիզմի մասնաբաժինը ՀՆԱ-ում հասնում է 38,9 տոկոսի:

Բրիտանական Վիրջինյան կղզիները գտնվում են Կարիբյան ծովում՝ Պուերտո Ռիկոյից 64 կմ դեպի արևելք։Կառավարությունն արգելել է տուրիստական այցելությունները կղզիներ մարտի 19-ին։ ՀՆԱ-ում զբոսաշրջության մասնաբաժինը 33 տոկոս է։

ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի՝ Մակաոյի բյուջեի եկամուտների ավելի քան մեկ քառորդը գոյանում է զբոսաշրջությունից: ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը 28 տոկոս է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները