Ավստրալիայում փրկարարները ծով են բաց թողել 108 փրկված կետի

22:04   26 Սեպտեմբեր 2020    307

Ավստրալիայում ծանծաղուտի մեջ խրված 108 կետերին փրկելուց հետո ծով են բաց թողել:

Սակայն ծանծաղուտում խրված 350 կետի չի հաջողվել փրկել: Թասմանիայի նահանգի կառավարության տարածած հայտարարությունը հաստատում է, որ 108 կետերը, որոնք փրկվել են, ազատ են արձակվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վայրի բնության կենսաբան դոկտոր Քրիս Քարլայոնը դա անվանել է ֆանտաստիկ արդյունք, որին հնարավոր է եղել հասնել փրկարարական խմբի հինգ օրվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները