Սան Ֆրանցիսկոյի թռչունները կարանտինի պատճառով սկսել են ավելի լավ երգել

22:52   26 Սեպտեմբեր 2020    301

Նոր ուսումնասիրության տվյալներով՝ Սան Ֆրանցիսկոյի ամայացած փողոցները պատճառ են դարձել, որ քաղաքի թռչուններն ավելի հանգիստ երգեն եւ բարելավեն իրենց ձայնային տիրույթը՝ զույգ գրավելու համար:

Ավելի ու ավելի շատ ուսումնասիրություններ են ցույց տալիս, թե ինչպես էին տարբեր կենդանիներ՝ կետերից, կոյոտներից մինչ ճնճղուկներ, հարմարեցնում իրենց վարքը COVID-19-ի ընթացքում տիրող լռությանը, որն «անտրոպաուզա» են անվանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Երբ քաղաքում աղմկոտ էր, թռչունները շատ բարձր էին երգում: Նրանք հիմա ավելի հանգիստ ու մեղեդային են երգում»,- ասում է Թենեսիի համալսարանի վարքագծային էկոլոգ Էլիզաբեթ Դերիբերին, ով ղեկավարել է Science-ում հրապարակված հետազոտությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները