ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 169 մարդ

22:55   26 Սեպտեմբեր 2020    335

Ռուսաստանում 24 ժամվա ընթացքում մահացել է COVID-19-ով վարակված 169 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբի տվյալներին:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 20 հազար 225-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսաստանում կորոնավիրուսի ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 1 մլն 143 հազար 571 է, առողջացել է 940 հազար 150 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները