Հայաստանի զինված ուժերը լայնամասշտաբ սադրանքներ են իրականացրել ամբողջ ռազմաճակատի երկայնքով

07:40   27 Սեպտեմբեր 2020    789

Սեպտեմբերի 27-ին, ժամը 06: 00-ի սահմաններում՝ Հայաստանի զինված ուժերը, լայնամասշտաբ սադրանքներ իրականացնելով, խոշոր տրամաչափի զենքերից, ականանետերից և տարբեր տրամաչափի հրետանային համակարգերից ինտենսիվ գնդակոծության են ենթարկել՝ Ադրբեջանի բանակի դիրքերը ամբողջ առաջնագծի երկայնքով և շփման գծի գոտում տեղակայված մեր բնակավայրերը:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Պնախարարության մամուլի ծառայությանը, հակառակորդի կողմից՝ Թերթերի շրջանի Գափանլի, Աղդամի շրջանի Չըրագլի և Օրթա Գարվենդ, Ֆիզուլիի շրջանի Ալխանլի և Շուքուրբեյլի և Ջեբրաիլի շրջանի Ջոջուգ Մարջանլի գյուղերի ինտենսիվ գնդակոծության արդյունքում՝ խաղաղ բնակչության շրջանում կան սպանվածներ և վիրավորներ: Լուրջ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին:

Ճշտվում են քաղաքացիական բնակչության և զինծառայողների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները:

Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները պատասխան միջոցներ են ձեռնարկում՝ հակառակորդի այս սադրանքը կանխելու և զորքերի դիմակայության գծի մերձակայքում ապրող քաղացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները